Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

ԼԱՎ Է, ՈՐ ԱԱԾ ՍԱՀՄԱՆԱՊԱՀԻՆ ՉԵՆ ՀԱՆՁՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ

ԼԱՎ Է, ՈՐ ԱԱԾ ՍԱՀՄԱՆԱՊԱՀԻՆ ՉԵՆ ՀԱՆՁՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ
13.04.2024 | 15:03
ԱԱԾ վերջին հաղորդագրությունից դատելով՝ պետք է գոհունակություն հայտնել, որ իբր խախտում արած ՀՀ սահմանապահը չի հանձնվել ադրբեջանական կողմին այնտեղ պատասխանատվության ենթարկվելու համար՝ չէ՞ որ այդպես էլ կարող է լինել։ Միայն սա արդեն իսկ մեծ նվաճում է մեր այս պարտվողական օրերում․․․
Ակամայից մտաբերում ես ՀՀ այն չորս դիրքապահներին, ովքեր մոտ մեկ ամիս առաջ ադրբեջանցիների կողմից առանց որևէ ափսոսանքի, զղջման գնդակահարվեցին մեր իսկ դիրքերում, խաղաղ ծառայություն իրականացնելիս։
Այս կարգի նվաստացումը չպետք է վերագրել ԱԱԾ թուլակամությանը, այն պարզապես վարվող պետական քաղաքականության արդյունք է, հետևանք, որին ԱԱԾ-ն միայնակ չի կարող դիմակայել․․․
Դիտվել է՝ 2652

Մեկնաբանություններ